Array ( [mr_id] => 83532 [mr_node] => 74751 [mr_media] => 75225 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75225 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75225.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 17:22:19 )
Facebook Instagram Youtube
Եվրո-2020․ Հունաստան-Հայաստան խաղը՝ «Արմենիա ԹիՎի»-ի եթերում
Եվրո 2020-ի ընտրական փուլի չորրորդ տուրի՝ Հունաստան-Հայաստան խաղը կսկսվի ժամը 22:45-ին եւ կլինի «Արմենիա ԹիՎի»-ի ուղիղ եթերում:

Իտալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո հույները թեւաթափ են. դա փաստեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը: 3 օր առաջ Երեւանում տարած հաղթանակի շնորհիվ՝ հոգեբանական առումով Հայաստանի ազգային հավաքականն ավելի պատրաստ է խաղին:

Աթենքի օլիմպիական ստադիոնում վերջին մարզումն անցկացնելուց առաջ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտարարեց՝ հավաքականի երկու ֆուտբոլիստներ փոքր վնասվածք ունեն, Էրիկ Վարդանյանն էլ թիմի հետ Աթենք չի մեկնել վատառողջ լինելու պատճառով: 

Օլիմպիակոսում կես տարի խաղալուց հետո՝ Գեւորգ Ղազարյանն առաջին անգամ վերադարձել է Աթենք: Կիսապաշտպանի խոսքով՝ իրենք չեն մտապահում Հունաստանի հավաքականի վերջին խաղի արդյունքը: