Array ( [mr_id] => 83581 [mr_node] => 74761 [mr_media] => 75234 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75234 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75234.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 15:34:55 )
Facebook Instagram Youtube
Ջրաշենում կարկուտն ու անձրևը հողին է հավասարեցրել ամբողջ բերքը
Ջրաշեն համայնքում հաշվում են վնասները, ակնկալում են կառավարության աջակցությունը։

Ջրաշենը ջրի տակ է անցել: Կարկուտն ու հորդառատ անձրևը վնասել են համայնքի պտղատու ծառերն ու բոլոր ցանքատարածությունները: Ջրով լցված անասնագոմերում սատկել են խոզեր ու հավեր, հեղեղվել են նաև տների նկուղներն ու ավտոտնակները:

Ջրով ծածկված հողամասերը տեղումներից քսան ժամ անց էլ չեն ցամաքել, վնասվել են նաև միջհամայնքային ճանապարհները:

Ջրաշենի համայնքապետարանում հանձնաժողով է ստղծվել՝ վնասներն են հաշվում: Մեկ շաբաթից հստակ կասեն, թե որքան է կազմում բնակիչների կորուստը: Առաջիկայում կդիմեն նաև Լոռու մարզպետարան, որն էլ տեղեկությունները կուղարկի կառավարություն՝ աջակցության ակնկալիքով:

Ըստ Ջրաշենի համայնքապետարանի՝ կան ընտանիքներ, որոնք հարյուր տոկոսով կորցրել են բերքն ու նկուղներում ամբարածը: Համայնքապետարանը որոշ չափով կաջակցի գյուղացիներին, ավելի մեծ աջակցության համար կսպասեն կառավարության որոշմանը: