Array ( [mr_id] => 83577 [mr_node] => 74765 [mr_media] => 75239 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75239 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75239.jpg [media_name] => 163650.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 16:20:40 )
Facebook Instagram Youtube
Երկու սպանություն` Առատաշեն գյուղում․ Տղամարդը կրակել է իր կնոջ, հետո էլ կնոջ եղբոր վրա
Ըստ քննչական ծառայության նախնական տվյալի` գյուղի տան բակում ծագած կենցաղային վեճի ժամանակ իր մոտ եղած զենքով տղամարդը կրակել է իր կնոջ ուղղությամբ, հետո էլ գնացել է կնոջ եղբոր տուն և նույն զենքով կրակել նաև նրա վրա:

Սպանվածները քույր և եղբայր են եղել` 61 և 70 տարեկան Մարտիրոսյանները: Ըստ քննչական ծառայության նախնական տվյալի` գյուղի տան բակում ծագած կենցաղային վեճի ժամանակ իր մոտ եղած զենքով տղամարդը կրակել է իր կնոջ ուղղությամբ, հետո էլ գնացել է կնոջ եղբոր տուն և նույն զենքով կրակել նաև նրա վրա: Կինն ու իր եղբայրը ստացած հրազենային վնասվածքներիից մահացել են:

Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Երկու անձի սպանության կասկածանքով տղամարդը ձեռբակալվել է: Հանցագործության գործիք «Տոզ» տեսակի զենքն առգրավվել է:

Դեպքի առիթով կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողների և ենթադրյալ հանցագործություն կատարած 63-ամյա տղամարդու` դեպքի պահին հագին եղած հագուստները:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ: