Array ( [mr_id] => 83572 [mr_node] => 74777 [mr_media] => 75246 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75246 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75246.jpg [media_name] => H2A2618-copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 17:14:21 )
Facebook Instagram Youtube
Ոսկե Ծիրան կինոփառատոնի հատուկ հյուրը մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասն է
16-րդ անգամ Հայաստանը կդառնա կինոկենտրոն: Հուլիսի 7-ին կսկսվի Ոսկե Ծիրան ամենամյա կինոփառատոնը:

Ոսկե Ծիրանում այս տարի շատ բան է փոխվել: Նոր թիմ, նոր լոգո ու պաստառներ: Անփոփոխ է վաղեմի գործընկերը: Վիվասել ՄՏՍ-ը այս տարի էլ Ոսկե Ծիրան փառատոնի կողքին է:

Կինոփառատոնի կարևորությունը ընդգծում է նաև` Արա Խզմալյանը: Փոխնախարարը հատկապես կարևորում է մասնավոր հատվածի աջակցությունը այսպիսի նախագծերին: 

Ոսկե Ծիրան կինոփառատոնին Վիվասել ՄՏՍ-ը այս տարի հատկացրել է 60 միլիոն դրամ: Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը: Կազմակերպիչները արդեն ստացել են 740 հայտ: Փառատոնը այս տարի էլ հատուկ հյուր կունենա: Հայաստան կժամանի մեքսիկացի հայտնի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը: