Array ( [mr_id] => 83574 [mr_node] => 74779 [mr_media] => 75249 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75249 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75249.jpg [media_name] => Arpi Gaydar kaysrutyuan [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 11:51:20 )
Facebook Instagram Youtube
Եգոր Գայդարի «Կայսրության կործանումը» գիրքը թարգմանվել է հայերեն
«Կայսրության կործանումը» Գայդարի գրքի 10-րդ հրատարակությունն է օտար լեզվով:

Անկախ Ռուսաստանի առաջին վարչապետ Եգոր Գայդարի ամենահայտնի աշխատոըւթյունը արդեն կարելի է կարդալ հայերեն: Հայաստանը հետսովետական առաջին երկիրն է, որտեղ թարգմանվել է  «Կայսրության կործանումը»: Հայերեն թարգմանությունը հոբելյանական է: Սա Գայդարի գրքի 10-րդ հրատարակությունն է օտար լեզվով: 

Թարգմանությանը աջակցել է Գայդարի անվան հիմնադրամը: Աշխատությունը թարգմանել է Լեռնիկ Դալաքյանը, խմբագրել` Հրանտ Բագրատյանը: Կարդալով գիրքը` հայ ընթերցողը կհասկանա, թե իրականում ինչու փլուզվեց հզոր խորհրդային միությունը` վստահեցնում է Բագրատյանը:

Գրքի հայաստանյան շնորհանդեսին ներկա էր նաև տնտեսգետ-պատմաբբանի որդին: Պյոտոր Գայդարը վստահ է` հոր աշխատանքը հայ ընթերցողին դուր կգա: