Array ( [mr_id] => 83610 [mr_node] => 74789 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Վետտինգի մասին փաստաթղթերի փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի հետ կմշակվի ներդրումային ծրագիր։

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 2-րդ տրանշի աշխատանքները դադարեցված են: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար տեղեկացմամբ՝ շինարարի հետ բանակցում են վեճը լուծվելու համար: Ըստ Արշակյանի, Կառավարության առաջնահերթությունն է՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նախարար դառնալու առաջարկ չի ստացել, նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ էլ որևէ տարաձայնություն չի ունեցել: Աննա Վարդանյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է՝ Զեյնալյանի պաշտոնանկության պատճառը վետտինգի նախագծի վրա թերի աշխատանքն էր: Տեղեկացրեց, որ շուտով կառավարությունը կներկայացնի վետտինգի մասին փաստաթղթերի փաթեթ, աշխատում է նաև դատական համակարգի բարեփոխումների վրա:

Հարցին, հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, Վարդապետյանը հայտնեց, որ գործընթացն առնվազն 1-1,5 տարի կտևի և երկարաժամկետ գործողությունների ծրագրում գուցե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինի:

Ըստ փոխնախարարի, ամեն ինչ պետք է արվի սեղմ ժամկետում: Փաթեթը կարող է տարբեր անուն ունենալ՝ բարեվարքության գնահատում, վետտինգ նայած ինչ տերմինաբանություն կընտրի կառավարությունը, բայց բովանդակությունը դրանից չի փոխվի: