Array ( [mr_id] => 83609 [mr_node] => 74790 [mr_media] => 75255 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75255 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75255.jpg [media_name] => 0DF007E8-E6AC-46ED-A7C6-F7D0B05AC0A5_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 16:06:23 )
Facebook Instagram Youtube
Ի՞նչ կապ ունի Վահե Գրիգորյանն աղմկահարույց հեռախոսազրույցի ու դատարանների մուտքերը փակելու հետ
2-րդ անգամ ՍԴ անդամ առաջադրվող փաստաբան Վահե Գրիգորյանը հույս ունի ընտրվել։

Վահե Գրիգորյանը ԱԺ-ում նույն շրջապտույտի մեջ է, ինչ՝ ամիսներ առաջ. հերթով հանդիպում է խմբակցությունների հետ: Նախագահը նրան առաջադրել էր 8 ամիս առաջ՝ հոկտեմբերին, չընտրվեց: Դրանից առաջ և հետո խորհրդարանը՝ նախկինն և նորը, մերժել էին ևս 4 թեկնածուի: Հիմա նույն տեղի համար, որն արդեն երկու տարի է թափուր, նախագահն առաջադրում է 6-րդ անգամ: Նորից փաստաբան Վահե Գրիգորյան: Ընդդիմադիրները պնդում են, որ նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրելը հակաօրինական է, թեկնածուն էլ նշում է, որ խախտում չկա:

Փակ հանդիպումից հետո Վահե Գրիգորյանը ընդունում է՝ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է: Բայց վստահեցնում է, որ իշխանության հետ լավ հարաբերություններով կաշկանդված չի լինելու, ոչ էլ լինելու է այս կամ այն խմբակցության ներկայացուցիչը Մայր դատարանում

Վահե Գրիգորյանը ընդունում է, որ գաղտնալսված հեռախոսազրույցում հիշատակված Վահե Գրիգորյանը ինքն է: Այդտեղ Սասուն Խաչատրյանը իր մասին էր խոսում՝ նշելով, որ մի լուրջ բան կգրի, ելույթ կունենա:

Մամուլը նաև գրում էր, որ դատարաններն արգելափակելու գաղափարը Վահե Գրիգորյանինն է: Փաստաբանը հերքում է սա:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպելուց հետո ՍԴ անդամի ընտրության հարցը կընդգրկվի լիագումար նիստի օրակարգ: Հերթական քառօրյան հունիսի 18-ին է: Վահե Գրիգորյանը, դատելով մեծամասնության տրամադրվածությունից, հուսով է, որ այս անգամ կընտրվի: