Array ( [mr_id] => 83611 [mr_node] => 74792 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը որոշել է՝ տնտեսվարողը կստուգվի առանց զգուշացման
1 երեխայի 1 ամսվա խնամքի համար կտրամադրվի 60800 դրամ՝ օրը 2000 դրամ։ Ոստիկանության պարգեվատրումների համար կհատկացվի 707 մլն 700000 դրամ։

Կառավարությունը հավանություն տվեց Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում փոփոխություններին: Առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտին ստուգելուց 3 օր առաջ տեղեկացնելու պահանջը վերացնել : Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տնտեսվարողները նախապես տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են միայն տվյալ օրը:

Աղաջանյանը հայտնեց նաև, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում բենզալցակայաններում և գազալցակայաններում բացահայտել թերլցումները: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առաջարկեց, որ ստուգման ակտը դիտվի ապացույց: 

Վարչապետը հայտնեց, որ այս նախագծին պետք է ընթացք տալ:

Կառավարությունը հաստատեց խնամատար ծնող դառնալու, նրանց ուսուցման, վերապատրաստման, ամսական դրամական միջոցների վճարման կարգը և չափը: Նախատեսվում է երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60 հազար 800 դրամ կամ մեկ օրվա ծախսը՝ 2 հազար դրամ։

Կառավարությունը պահուստային ֆոնդից 14 մլն. 400 հազար դրամ հատկացրեց քննչական կոմիտեին: Արդարադատության նախարարի տեղակալը հայտնեց, որ միջոցներն ուղղվելու են Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Լոռու, Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ նորոգմանը:

Կառավարության որոշմամբ՝ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումների համար կհատկացվի 707 մլն 700 հազար դրամ: Պարգևատրումներ կտրվեն հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի համար: