Array ( [mr_id] => 83621 [mr_node] => 74798 [mr_media] => 75263 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75263 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75263.jpg [media_name] => Vitali Restoran copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 11:01:48 )
Facebook Instagram Youtube
Հին օրերի երգը․ Սոցիալական ռեստորան՝ Մաչանենց տանը
Հյուրասիրությունների սրահում կաշխատեն ու հաճախորդներին կսպասարկեն 63 տարեկանից բարձր՝ թոշակառու մարդիկ:

Հին օրերի երգն անցյալը կապում է ներկայի հետ: Մաչանենց տան նոր անկյունը սոցիալական ռեստորան է, որը կոչվում է Հին օրերի երգը: Մինչև ռեստորանի բացվելը, Ռիմա Ղազարյանը նոր գործընկերների հետ աշխատավայրում է՝ կարգի են բերում սրահը, ձևավորում ավանդական ոճով: Նրա գործընկերը Շուշանիկ Պետրոսյանն է: Հավատարիմ է հին օրերից լսած բանաձևին՝ աշխատանքի ու գեղեցկության կապի մասին: 

Մաչանենց տան հիմնադիրը Գրիգոր Բաբախանյանն է: Գաղափարը վաղուց է ունեցել. որոշել է իրացնել կյանքում ու աշխատանքում փորձված մարդկանց հնարավորություններն ու պոտենցիալը: Սրահի մի պատի վրա էլ իր մոր գեղանկարն է: 

Հին օրերի բաղադրատոմսերով են նաև ուտեստները. հյուրընկալների պապերի ու տատերի պատրաստած ճաշերը այսօր էլ կմատուցեն մերօրյա պապերն ու տատերը: