Array ( [mr_id] => 83678 [mr_node] => 74800 [mr_media] => 63518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63518 [media_album] => 7 [media_path] => media/2016/11/63518.jpg [media_name] => 4d9b65dc37f30dc38dc0395a0cbf031a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-22 17:37:57 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանում նոր լրտեսական սկանդալ է՝ թիրախում լրագրողներն են
Լրագրողներին մեղադրում են տվյալներ վաճառելու մեջ։

Ձերբակալվել և պետական դավաճանության մեջ է մեղադրվում լրագրող Փոլադ Ասլանովը: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա փողի դիմաց վաճառել է Ադրբեջանի ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկությունները, սակայն չի նշվում, թե որ պետությանն է վաճառել: Ընդ որում՝ լրագրողին մեղադրում են նաև մի քանի ուրիշ լրագրողների էլ արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ ծանոթացնելու մեջ: Երկու տարի առաջ Ադրբեջանում ավելի քան 400 մարդու՝ հիմնականում զինվորականների և սահմանային շրջանների բնակիչների հարցաքննել ու մեղադրել էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: