Array ( [mr_id] => 83627 [mr_node] => 74804 [mr_media] => 75265 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75265 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75265.jpg [media_name] => Без названия.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 12:39:29 )
Facebook Instagram Youtube
ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տվել: Նախօրեին էլ ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանն էր հրաժարականի դիմում ներկայացրել:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տվել: Նա նշել է, որ այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և որ պատճառները կներկայացնի հրաժարականի տեքստում:

Նախօրեին էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանն էր հրաժարականի դիմում ներկայացրել: Նա գրել էր, որ չի ուզում մասնակցել իր հրաժարականի քննարկմանը: Սնանկության դատարանի դատավորը հայտնել է, որ որպես դատավոր, շարունակելու է աջակցել դատաիրավական բարեփոխումներին: