Array ( [mr_id] => 83634 [mr_node] => 74805 [mr_media] => 75266 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75266 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75266.jpg [media_name] => 137830.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 13:44:07 )
Facebook Instagram Youtube
Եվրոպական երկրորդ խաղեր. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կունենա 8 ներկայացուցիչ
Եվրոպական երկրորդ խաղերում մեր ըմբիշները պայքարի մեջ կլինեն հունիսի 21-30-ը:

Մինսկում սպասվող եվրոպական խաղերին ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա 8 ըմբիշով՝ չորսական ազատ ոճային եւ հուանհռոմեական: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ազատ ոճայինների հավաքականն ընտրել է մի քանի սկզբունքով:

Ազատ ոճայիններից Մինսկում մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը եւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, հունահռոմեական ոճի հավաքականն ընտրելիս մարզիչները որոշ երկմտանքներ ունեցել են, սակայն հայտավորել են լավագույն մարզավիճակ ուենցող ըմբիշներին՝ 60 կգ քաշային Արմեն Մելիքյան, 67 կգ քաշային Կարեն Ասլանյան, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյան եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյան: