Array ( [mr_id] => 83647 [mr_node] => 74814 [mr_media] => 75272 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75272 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75272.jpg [media_name] => 62599148_2786194861453510_7268127517251207168_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 15:44:46 )
Facebook Instagram Youtube
Արյան դոնորների համաշխարհային օրը՝ անվարձահատույց արյան դոնորությամբ
Արյան անվարձահատույց դոնորներն ամեն տարի ավելանում են։ 2018-ին Հայաստանում 18.000 արյունատվություն է իրականացվել:

Արյան դոնորների համաշխարհային օրը վաղ առավոտից Արյունաբանական կենտրոնի միջանցքներում հերթեր է առաջացրել: Անվտանգ արյուն բոլորի համար քարոզարշավին մասնակցում են նաև պատգամավորները:

Մինչև արյուն հանձնելը, դոնորները պետք է ստուգումների մի քանի կարևոր փուլ անցնեն: Ստուգվում է դոնորի ինքնազգացողությունը, գրանցվում են առողջական տվյալները, որից հետո բժիշկը հաստատում է, որ մարդը կարող է արյուն հանձնել:

Հայաստանում ամենատարածված արյան կարգը 2-րդ դրականն է, քիչ են բացասական կարգերը՝ 4-րդը, 2-րդը: 2018-ին Հայաստանում 18.000 արյունատվություն է իրականացվել: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հույս է հայտնում, որ արյան անվարձահատույց դոնորները տարեց-տարի կավելանան և արյան բանկերում արյան պակաս չի լինի:

Արյունաբանական կենտրոնը հատուկ մեդալներ ու պատվոգրեր է պատրաստել կենտրոնին մշտապես արյուն նվիրաբերող դոնորների համար: Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներն էլ շնորհակալական բացիկներ են պատրաստել: