Array ( [mr_id] => 83675 [mr_node] => 74820 [mr_media] => 75278 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75278 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75278.jpg [media_name] => IMG_1326.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 16:51:32 )
Facebook Instagram Youtube
Զառիթափ գյուղը արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ կունենա
Գյուղում տեղադրվել է լուսադիոդային 83 լուսարձակ։

Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Զառիթափ գյուղը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ այսուհետև արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ կունենան Ծրագիրը արվել է երկու փուլով:

Ծրագիրը սկսվել է 2017թ.-ին: Սկզբում տեղակայվել է 41 LED լուսարձակ` լուսավորելով 1500 մետր երկարությամբ տարածք: այս տարի տեղադրվել է 42 LED լուսարձակ` կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ լուսավորվում է գյուղի 3000 մետր երկարությամբ տարածքը: Տեղակայվել են լուսադիոդային 83 լուսարձակ:

Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները կարևորում են բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, բարձրացնում է էներգախնայողության արդյունավետությունն ու նպաստում համայնքային զարգացմանը:

LED լամպերն ավելի արդյունավետ ու դիմացկուն են, սպառում են 80% պակաս էլեկտրաէներգիա: Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն երեկոյան 9-ից մինչև գիշերը 1-ը : Ձմռանը երեկոյան 6-ից մինչև 11-ը: Տոնական օրերին փողոցները կլուսավորվեն ամբողջ գիշեր: