Array ( [mr_id] => 83679 [mr_node] => 74824 [mr_media] => 75282 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75282 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75282.jpg [media_name] => Zoro BDX iravichak.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 17:32:06 )
Facebook Instagram Youtube
ԲԴԽ-ն ճգնաժամի մեջ է՝ խորհրդի անդամները հերթով հրաժարական են տալիս
ԲԴԽ անդամների հրաժարականների շարքը շարունակվում է։

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը համարում է, որ դատական համակարգն այժմ ճգնաժամի մեջ է։ Ըստ նրա՝ ԲԴԽ անդմաների հրաժարականները փաստում են, թե ինչպես է աշխատել կառջույցը:

Բեքմեզյանի պնդմամբ՝ ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում դատական համակարգում մեծ գործ է կատարել, բայց մեկ տարին բավարար չէ հստակ գնահատական տալու համար։ Նա կարծում է, որ ԲԴԽ-ն անսպասելի անկախ է եղել և չի հասկացել ինչ է պետք անել: 

ԲԴԽ անդամի թեկնածուն համարում է, որ խորհրդի և դատարանների միջև գործընկերային հարաբերություններ այդպես էլ չեն եղել, քանի որ ԲԴԽ-ն իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ։

Այս հանդիպմանը զուգահեռ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը: Նա հայտարարել է, որ երբեք կախված չի եղել ու կախված չէ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից, նվիրված է եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու գաղափարին, սակայն հրաժարական է տալիս:

Օրվա երկրորդ կեսին հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը։ Մինչեւ այս՝ մայիսի 24-ին, հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը, նախօրեին՝ ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով ԲԴԽ այսօրվա նիստը չկայացավ: