Array ( [mr_id] => 84487 [mr_node] => 75229 [mr_media] => 75602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75602 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75602.jpg [media_name] => 65179847_2454406094591689_3878592675036790784_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 13:35:12 )
Facebook Instagram Youtube
Քաշաթաղի 17-րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերաօծվել է
Ազատագրված հայրենիքում եկեղեցին վերաօծելը Արցախի հոգեւոր առաջնորդը համարում է դաս՝ ապագայի համար:

Հոչանցի Սուրբ Ստեփանոս եկեղեցում նորից աղոթք ու շարական է հնչում: 17-րդ դարում կառուցված եկեղեցին վերաօծվել է Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ:

Եկեղեցին խորհրդային տարիներին խոնարհվել էր: Օգտագործվում էր տնտեսական նպատակների համար: Ազատագրումից հետո կրկին աղոթատեղի էր դարձել:

Խոնարհված եկեղեցին վերականգնել է Թուֆենկյան բարեգործական հմնադրամը՝ պահպանելով նախնական տեսքը: Հոչանցի սուրբ Ստեփանոս եկեղեցին վերականգնելու համար պահանջվել է երկու ամիս:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը կարեւորում է վտանգված հուշարձանները վերականգնելու բարեգործական կազմակերպությունների ծրագրերը:

Թուֆենկյան հիմնադրամը բարեգործական այլ կազմակերպությունների հետ, Քաշաթաղում եւ Արցախի այլ շրջաններում նաև բնակարանաշինական եւ դպրոցաշինական ծրագրեր է իրականացրել: