Array ( [mr_id] => 84489 [mr_node] => 75235 [mr_media] => 75608 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75608 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75608.jpg [media_name] => Varchapet Vietnami AJ copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 14:30:19 )
Facebook Instagram Youtube
Ո՞ր ճյուղներն են հեռանկարային երկու երկրների համար՝ Հայաստանի ու Վիետնամի ղեկավարների պայմանավորվածությունները
Վիետնամի կառավարությունն ու Ազգային ժողովի ղեկավարությունը հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Վիետնամի Ազգային Ժողովի նախագահի հետ հանդիպումը սկսվել է նախօրեին երկու երկրների վարչապետների հանդիպմանն անդրադարձով:

Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կընդունվեն վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրմանը վերաբերող որոշումներ:

Նգույեն Թխի Քիմ Նգանին ընդունել է՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը:

Վիետնամում Հայաստանի դեսպանատանը «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամներն են: Խորհրդային տարիներին նրանք կրթություն են ստացել Հայաստանի բուհերում և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Վիետնամի վարչապետի հետ քննարկել է նաև կրթության ոլորտում գործակցության զարգացման, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Երևանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ՝ ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին վարչապետը աշնանը հրավիրել է Երևան:

Հայ-վիետնամական առևտուրն աշխուժացնելու հնարավորությունը վարչապետ Փաշինյանը քննարկեց Վիետնամի առևտրի պալատում: Ըստ պալատի նախագահ Վու Թիեն Լոքի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները ներկայացնող գործարարները հետաքրքրված են՝ ամրապնդել հայ գործընկերների հետ կապերը:

Հայաստան Վիետնամ գործակցության հեռանկարային ճյուղեր են նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակն ու գինին Վիետնամ արտահանելու առաջարկներ: