Array ( [mr_id] => 84500 [mr_node] => 75236 [mr_media] => 75609 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75609 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75609.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 14:34:27 )
Facebook Instagram Youtube
Հայաստանը պատրաստվում է սեփական նավերով դուրս գալ բաց ծով
Հայաստանի Ծովային օրենսգիրքը խորհրդարանը կքննարկի աշնանային նստաշրջանում:

Հայաստանը պատրաստվում է բաց ծով դուրս գալ սեփական նավերով և ունենալ սեփական նավահանգիստ: Այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այս շաբաթ արդեն ավարտեց Հայաստանի Ծովային օրենսգրքի ստեղծման աշխատանքը, որը խորհրդարանը կքննարկի աշնանային նստաշրջանում: Այս օրենսդրություն երկու նպատակ ունի՝ կստեղծվի Լարսին այլընտրանք և երկրորդ՝ կարող է պետական բյուջե լրացուցիչ գումարներ բերել:

Ընդհանրապես նավը առանց որևէ երկրի դրոշի չի կարող դուրս գալ ծով: Այսինքն՝ դրանք պետք է պատկանեն որևէ երկրի, ինչի համար էլ վճարում են այդ երկրին: Արմեն Փամբուխչյանը ուսումնասիրել է Մոլդովայի և Մոնղոլիայի փորձը, որոնք ուղիղ ելք չունեն ծով, սակայն օգտվում են ՄԱԿ-ի կոնվենցիայից և ունեն նավահանգիստ ու մոտ 1000-ի հասնող նավեր: 

Գլխավոր նախապայմանն է, որ երկրները պարտադիր պետք է ունենան սեփական նավահանգիստ: Հարևան երկրներից Թուրքիան չի միացել ՄԱԿ-ի այս կոնվենցիային: Այս առումով Հայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Վրաստանի հետ: Նախնական ու բանավոր պայմանավորվածություն արդեն կա: 

Հայաստանը կարող է և պետբյուջեով նավահանգիստ վարձակալել ու նավեր գնել, կարող է նաև մասնավոր ներդրողների հրավիրել: Այս իմաստով արդեն կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրված են այս նախագծով: Օրենքը ընդունվելուց հետո մոտ 2 տարի կպահանջվի մյուս բոլոր ընթացակարգերը անցնելու համար: