Array ( [mr_id] => 84501 [mr_node] => 75238 [mr_media] => 75611 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75611 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75611.png [media_name] => CfT6QkIirHdCbydSxJsL.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 15:15:17 )
Facebook Instagram Youtube
Ինչու են Սևանի կովերը սատկել՝ կովերի զանգվածային անկում Սևանի ավազանում
Սևանի հարակից գյուղերի բնակիչները պնդում են, որ իրենց կենդանիները Սևանի ջուրը խմելուց հետո անմիջապես սատկել են:

Տարվա այս եղանակին ափամերձ հատվածներում շատ են կանաչ ջրիմուռները: Արածելիս կովերը մոտենում են լճին և ջուր խմում: Բնակիչները նկատել են, որ մամուռոտ ջուրը խմելուց հետո կենդանիներն ուռչում ու սատկում են:

Համացանցում տարածված լուսանկարներում Ծովինար գյուղի բնակիչ Արա Գրիգորյանի կովերն են: Գյուղի 3 անասնաբույժները չեն քնում արդեն 2 գիշեր: Նրանց դիմում են ուռած որովայնով կովերի տերերը: Շատ դեպքերում անասնաբույժները հասցնում են օգնություն ցուցաբերել: Ուշացնելու դեպքում՝ կենդանիները սատկում են հավաքված գազի պատճառով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գիտի Սևանի ավազանում կովերի զանգվածային անկման մասին: Սակայն պատճառը, նրանց համոզմամբ, ջրում փնտրել պետք չէ: 

Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ նման դեպքեր ամեն տարի էլ լինում են: Պատճառը առվույտն է: 

Մարտունիում 2 օրում 12 կով է հիվանդացել, 8-ին ֆերմերները հարկադիր սպանդի են ենթարկել, 4-ին հաջողվել է բուժել: Վարդենիսում 18 հիվանդ կովից 5-ին են մորթել, 13-ին անասնաբույժները փրկել են:

Սևանի ավազանի բնակիչները պնդում են, որ կովերի այս հիվանդությունն առաջին անգամ են տեսնում և շարունակում են մնալ այն կարծիքին, որ կնդանիները սատկել են հենց կանաչած ջուրը խմելու պատճառով: Կենդանիների անկման իրական պատճառը կպարզի լաբորատոր փորձաքննությունը: Մասնագետները փորձանմուշներ են վերցրել և՛ Սևանի ջրից, և՛ սատկած կենդանիներից: