Array ( [mr_id] => 84505 [mr_node] => 75240 [mr_media] => 75613 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75613 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75613.png [media_name] => panik.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 15:46:04 )
Facebook Instagram Youtube
Փանիկի բերքը վտանգված է
Բերքի մի մասը չորացրել է արևը, մի մասն էլ ոչնչացրել է կարկուտը:

Ամառան տապին Փանիկի ամենամեծ խնդիրը ոռոգումն է: Մանթաշի ջրամբարից տարվա այս եղանակին ջուրը չի հասնում համայնք:

Վանիկ Սահրադյանն այս տարի որոշել էր չմեկնել արտագնա աշխատանքի և տնամրձ հողամասը մշակել: Սակայն ջուր չլինելու պատճառով բերքը չորացել է:

Անձրևի փոխարեն էլ այս տարի կարկուտ տեղաց: Տրակտորիստ Ավետիս Մարկոսյանն ու նրա համագյուղացիները կորցրեցին նաև հացահատկի բերքը:

Համայնքային ու մարզային հանձնաժողովները պարզում են կարկուտի պատճառած վնասը: Ոռոգման ջրի հարցը լուծելու համար պետք է նախ պակասեցնեն ջրային կորուստները: 

Մինչև այդ, հացահատկից հույսը կտրած փանիկցիները փորձում են բերք ստանալ տնամերձ հողամասերից. հարկ եղած դեպքում դրանք ջրելով խմելու ջրով: