Array ( [mr_id] => 84499 [mr_node] => 75244 [mr_media] => 75616 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75616 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75616.jpg [media_name] => Ampop copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 10:53:33 )
Facebook Instagram Youtube
Ողբերգական վթար՝ Զոդի կամրջին. 11 վիրավորներին տեղափոխել են Արարատի և Երևանի բուժկենտրոններ
Վթարի առաջին րոպեներին վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, որոնք սեփական մեքենաներով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Տուժածների մեծ մասին տեղափոխել են ամենամոտ՝ Արարատի հիվանդանոց: Վիրավորների տվյալները դեպքից մոտ 3 ժամ հետո հրապարակեց ԱԻՆ-ը: Ավտովթարի հետևանքով վիրավորվել է 11 մարդ:

Էրեբունի բժկական կենտրոն է տեղափոխվել Հրանուշ Արզումանյանը, որի վիճակը գնահատել են ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Միքայելյանը: Սողոման Հակոբյանը, Ծաղիկ Հակոբյանը, Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում են, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Սրանք Երևանում եղած տվյալներն են: Արարատ բժշկական կենտրոնի տուժածների և արդեն տանը գտնվողների ինքնությունը հայտնի չեն: