Array ( [mr_id] => 84520 [mr_node] => 75260 [mr_media] => 75629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75629 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75629.png [media_name] => Untitled.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 15:20:18 )
Facebook Instagram Youtube
Արագած Ախոյանը հանդիպել է մեկ տարի առաջ հայ-թուրքական սահմանը հատած, հետո Թուրքիա վերադարձած պատանու հետ
Կարսեցի պատանին էլ որոշել է՝ Արագած Ախոյանն իր հարսանիքի կնքայարն է լինելու:

Արագած Ախոյանը տեսանյութի հենց սկզբում նշում է, որ ինքն ամեն տարի է վերադառնում իր հայրենիք, և նրբանկատորեն բացատրում, որ Մուշն ու Վանն իր հայրենիքն են, քանի որ իր պապերն այնտեղ են ծնվել: Այս այցը նախորդներից տարբերվում է, քանի որ Թուրքիա մեկնած հայերի խմբին դիմավորել է մեկ տարի առաջ հայ-թուրքական սահմանը հատած, կալանավորված, ապա ազատ արձակված և Թուրքիա վերադարձած Ումութ Ալի Օզմենը:

Ճիշտ մեկ տարի առաջ այն ժամանակ 16-ամյա թուրք պատանին հատել էր սահմանը, անցել հայկական կողմը, երկու ամիս անց վերադարձել Թուրքիա և վերադարձից հետո թուրքական լրատվամիջոցներին պատմել, որ իր հետ Հայաստանում թշնամաբար չեն վարվել: Կալանավայրում էլ նրան այցելել էր «Վերադարձ» հիմանդրամի նախագահ Արագած Ախոյանը: Բարեկամությունն այդտեղից էլ սկսվել է:

Կարսեցի պատանին էլ որոշել է, որ Արագած Ախոյանն իր հարսանիքի կնքայարն է լինելու:

Թշնամությունը վնասում է և՛ հայերին, և՛ թուրքերին: Այսպես բարեկամություն անելով հնարավոր է հաղթահարել հայերի և թուրքերի միջև եղած պատնեշը, համոզված են նրանք:

Թուրքիայի ներքին քաղաքականությանը, զգայուն խնդիրներին չխառնվելով և պարզապես մարդկանց հետ կապեր հաստատելով. սա է «Վերադարձ» հիմնադրամի քայլերի ձևաչափը: