Array ( [mr_id] => 84539 [mr_node] => 75267 [mr_media] => 75634 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75634 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75634.jpg [media_name] => 78.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 17:07:50 )
Facebook Instagram Youtube
Ինչ փակագծեր է բացել Արմեն Աշոտյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ունեցած հաջողության մասին
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության հաջողության մեջ լումա ունի ՀՀԿ-ն:

Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նիստի իրադարձությունների և հայկական պատվիրակության ակտիվության մասին որոշ փակագծեր է բացել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նախ ընդգծել է՝ ուրախ է, որ կատարված աշխատանքն արդյունք է տվել և հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել ու վտանգներ չեզոքացնել Լյուքսեմբուրգում: Սակայն համաձայն չէ, որ այդ ամենն աննախադեպ է, քանի որ շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչև իշխանափոխությունը: Արմեն Աշոտյանը հավելել է, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ինքը և ՀՀԿ-ն մասնակցել են համապետական, համազգային կարևորության այս աշխատաքներին:

 
-Գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատանքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ բոլոր զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից, - նշել է Արմեն Աշոտյանը: