Array ( [mr_id] => 84534 [mr_node] => 75268 [mr_media] => 75635 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75635 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75635.jpg [media_name] => Nane Iran.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 17:29:44 )
Facebook Instagram Youtube
Իրանը պատրաստվում է գերազանցել ուրանի հարստացման թույլատրված շեմը
Միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված լարվածությունը չի դադարում:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են գերազանցել ուրանի հարստացման թույլատրված շեմը` 3.67 տոկոսի փոխարեն դարձնելով այն 5 տոկոս: Իրանի արտգործնախարարի պնդմամբ, միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրոպական երկրները չեն իրականացնում իրենց ստանձնած պարտավորությունները: Հենց այդ պատճառով էլ Իրանը շարունակելու է կրճատել միջուկային պայմանագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները: ԱՄՆ-ն պատասխանել է Թեհրանի այս հայտարարություններին և սպառնացել իշխանություններին խստացնել պատժամիջոցները: