Array ( [mr_id] => 84535 [mr_node] => 75269 [mr_media] => 75636 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75636 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75636.jpg [media_name] => capture.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 17:32:53 )
Facebook Instagram Youtube
Զոդի կամրջի վթար. «Տոյոտա» մեքենայի վարորդը ձերբակալվել է
Վթարների հիմնական մեծ մասը տեղի են ունենում արագությունը գերազանցելու և ճանապարհատրանստպորտային կանոնները կոպիտ խախտելու պատճառով:

Զոդի կամրջին տեղի ունեցած վթարի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: Քննչական կոմիտեն հայտնում է, որ վարորդին մեղադրանք է ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով:
լայֆ Վթարից տուժածներներից 3-ը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Բժշկի խոսքով` երեքի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Ամենածանրը 20-ամյա Ծաղիկի վիճակն է: 

Վթարի օրը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված 46-ամյա Հրանուշ Արզումանյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում` ավտովթարի հանգամանքները պարզելու համար: Քննչական կոմիտեն պարզել է, որ ՎԱԶ 2106-ի և «Տոյոտա»-ի վարորդները վթարի պահին սթափ են եղել են: ՎԱԶ 2106 -ի վարորդն ու ուղևորը չեն տուժել: 

Արտակարգ Իրավիճակների նախարարն ասել է, որ կրակը շատ արագ է տարածվել, փրկարարները մոտենալ չեն կարողացել: Այժմ քննարկում են օրենսդրական փոփոխության հարցը, որպեսզի մարդատար տրանսպորտային միջոցներն անցնեն ավելի անվտանգ վառելիքի: 

Հուլիսի յոթին ևս մեկ ողբերգական վթար էլ տեղի ունեցավ Վրաստանում՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին: հայկական համարներով Mercedes-ը բախվել էր արգելապատնեշին: 

Վթարի ենթարիկված մեքենայում եղել է երկու ընտանիք: Մահացել են վարորդի կինը, տղան ու նրանց յոթամյա սանիկը: 5 տուժածներից երեքին արդեն տեղափոխել են Հայաստան, երկուսի վիճակը միջին, իսկ վարորդի 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Ծանր վիճակում են նաև Վրաստանի հիվանդանոցներում գտնվող 2 վիրավորները: