Array ( [mr_id] => 84542 [mr_node] => 75272 [mr_media] => 75639 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75639 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75639.jpg [media_name] => Zoro Vorsagoxneri Annaxadep Tuganq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 12:41:43 )
Facebook Instagram Youtube
Ինչ պատիժ է նախատեսվում Կովկասյան ընձառյուծի որսի դեպքում
Կովկասյան ընձառյուծի հարցը` գործադիրի ու օրենսդիրի անհանգստության առիթ:

Կառավարությունն առաջարկում է Կովկասյան ընձառյուծի որսի և ոչնչացման դեպքում պատճառված վնասի գինը 3 մլն դրամից դարձնել 100 միլիոն դրամ: Տուգանքի չափի այս աննախադեպ փոփոխությունը հանկարծակիի բերեց Սերգեյ Բագրատյանին:

Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետը հայտարարեց, որ Կովկասյան ընձառյուծների քանակը խիստ կրիտիակական է: Նույնիսկ առանձնյակների քանակը 10-նյակի չի հասնում: Խստացման նպատակն է, որ որսագողերի մտքով անգամ չանցնի ոչնչացնել այդ կենդանիներին:

Մեկ այլ պատգամավոր նկատեց, որ այդ գիշատիչ կենդանին կարող է հարձակվել մարդու վրա: Այդ դեպքում մարդը չի՞ կարող սպանել գազանին: Խաչատուր Խաչատրյանի պնդմամբ՝ Կովկասյան ընձառյուծը երբեք նախահարձակ չի լինում, սակայն եթե այդպիսի դեպք լինի ինքնապաշտպանության դրույթը կգործի:

Բացի այս՝ ապօրինի անտառահատումների խնդիրը լուծելու համար կառավարությունն առաջարկում է խստացնել անտառհատման պատժաչափը: Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ծառերը, թփերը առանց թույլատվության տեղափոխելու, համայնքային սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու համար: