Array ( [mr_id] => 84588 [mr_node] => 75286 [mr_media] => 75651 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75651 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75651.jpg [media_name] => masnagetnery-sevana-ltchum-tir-n130028-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 14:58:29 )
Facebook Instagram Youtube
Ո՞վ է մեղավոր Սևանա լճի ծաղկման համար՝ կանաչ Սևանի մութ էջերը
Սևանի ծաղկման հիմնական պատճառը լճի սառը շերտի վնասումն է:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի պնդմամբ՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառը լիճ հոսող կեղտաջրերն են, ջրածածկ եղած ծառերն են և լճի սառը շերտի վնասումը:

Ինչո՞ւ Սևանա լիճը մինչև հիմա չի բարձրացվել նախատեսվածի չափով: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի պնդմամբ՝ խնդիրն այն է, որ Ջրային կոմիտեն այս տարիների ընթացքում ավելի շատ ջրառի պահանջ է ներկայացրել: Բացի այդ՝ նախարարը նկատեց, որ այս հարցով ՋՕԸ-երի մասով քրեական գործեր են հարուցվել:

Նախարարը հայտարարեց, որ ուսումնասիրել են նաև ափամերձ տարածքների մաքրման համար դուրս գրված գումարներն ու մաքրման աշխատանքների իրականացումը: Այդ վերլուծությունների փաթեթը ներկայացվել է դատախազություն:

Ո՞վ է մեղավոր Սևանա լճի ծաղկման համար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքիր էր, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անձամբ պատասխանատվություն կրո՞ւմ է Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ավելացման համար: Միքայել Մելքումյանը նկատեց, որ նախկինում Կոլեկտորներ կային, ինչու հիմա չի քննարկվում դրանք կառուցելու հարցը:

Էրիկ Գրիգորյանը հերքեց նաև տարածված լուրերը, որ սևանա լճից ջուր խմելու հետևանքով անասուններ են անկել: Նրա պնդմամբ կենդանիները անկել են առվույտի պատճառով:

Նախօրեին նախարարությունը կառավարությանն է ներկայացրել երեք քաղաքների կենսաբանական մաքրման գնառաջարկները, որպեսզի վերազինվեն կենսաբանական մաքրման կայաններով: Բացի այդ՝ ուսումնասիրվում է նաև գետերը մաքրելու հնարավորությունը:

Նախօրեին ջրից նմուշներ են վերցրել և տվել Գիտությունների ազգային ակադեմիային, որովհետև Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան: Այդ հիմքով Հայաստանում ցեոլիտի հիման վրա հնարավոր է չեզոքացուցիչ կիրառել: Հիմա փորձեր են անում։ Ակադեմիայում ասել են կապտականաչումը հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելել: