Array ( [mr_id] => 84595 [mr_node] => 75289 [mr_media] => 75655 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75655 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75655.jpg [media_name] => datarany-krkin-merzhec-manvel--n155320-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 15:24:35 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
Մեղադրող կողմը պաշտպանների պատճառաբանությունը հիմնավոր չհամարեց: Նրանք վստահ են, որ Մանվել Գրիգորյանը պատշաճ բուժօգնություն ստանում է նաև հիմա՝ բժշկական հաստատությունում:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը, որով պաշտպանները պահանջում էին խափանման միջոց կալանավորումը փոխել, քանի որ երեսուն հիվանդությունները, որոնք վատթարանում են, անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկեցին նաև կիրառել 10 մլն դրամ գրավ, որպեսզի Մանվել Գրիգորյանի կալանքը փոխվի ու կարողանա ստանալ պատշաճ բուժօգնություն, հոգեթերապևտի օգնություն նաև՝ Հայաստանում չգրանցված դեղեր: 

Մեղադրող կողմը պաշտպանների պատճառաբանությունը հիմնավոր չհամարեց: Նրանք վստահ են, որ Մանվել Գրիգորյանը պատշաճ բուժօգնություն ստանում է նաև հիմա՝ բժշկական հաստատությունում: 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն ընթացավ առանց ամբաստանյալի: Դատավորն ընթերցեց բուժհաստատության ղեկավարի եզրակացությունը, ըստ որի առողջական խնդիրների վատթարացման պատճառով Գրիգորյանը նիստին ներկա լինել չի կարող: Դատարանը այսօր չքննեց պաշտպանական կողմի ևս մեկ միջնորդություն, որը վերաբերում էր Գրիգորյանին ու իր մերձավորներին պատկանող ընկերությունների հաշիվները կալանքից հանելուն: Ըստ պաշտպանների՝ ընկերությունները կրում են վնասներ ու չեն կարողանում կատարել իրենց հարկային պարտավորությունները, մուծել կոմունալ ծախսերն ու վճարել աշխատակիցներին: 

Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց մեկ շաբաթով, մինչև որ ամբաստանյալը կկարողանա մասնակցել նիստին: