Array ( [mr_id] => 84600 [mr_node] => 75297 [mr_media] => 64775 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64775 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64775.jpg [media_name] => Trump%20speech%20preview_1488266070423_205306_ver1.0_17768454_ver1.0_640_360.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-01 11:42:03 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանը Թրամփին անվանել է ապաշնորհ և անկանխատեսելի
Միջազգային մամուլի այս ձևակերպումները միջազգային նոր սկանդալի հետքերով են: Պատճառը ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի հաղորդագրությունների արտահոսքն է:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանն ուղարկված գաղտնի նամակագրությունը հայտնվել է բրիտանական պարբերականներից մեկի էջերում: Հանրայնացված նամակագրության բովանդակությունը պակաս սկանդալային չէ: 

Ապաշնորհ, անվստահելի, վտանգավոր և անկանխատեսելի: Այս բառերով դիվանագետը նկարագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա աշխատակազմը: 

Դեսպանը պնդում է, որ նախագահ Թրամփի ելույթներն ամբողջությամբ հիմնված են հորինված վիճակագրության և սխալ պնդումների վրա: Նաև հիշեցնում նախագահի հատուկ ունակությունների մասին: 

ԱՄՆ նախագահի արձագանքը շատ չուշացավ: Մեկ թվիթ և Թրամփը պաշտոնապես հրաժարվեց աշխատել դեսպան Դերոքի հետ: 
Մեծ Բրիտանիայում պաշտոնապես հայտարարել են, որ բրիտանական կառավարությունը չի կիսում դեսպանի կարծիքը: 

Գաղտնազերծման աղբյուրը հայտնի չէ, դրդապատճառները ևս: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: