Array ( [mr_id] => 84615 [mr_node] => 75304 [mr_media] => 75664 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75664 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75664.jpg [media_name] => Manu Hosanqazrkum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 19:27:04 )
Facebook Instagram Youtube
Էներգետիկ կոլապս՝ Երևանը կաթվածահար էր եղել
Համատարած հոսանքազրկման պատճառով մայրաքաղաքի կյանքը կաթվածահար էր եղել։

Համատարած հոսանքազրկումն ու էներգետիկ կոլապսը սկսվեց կեսօրից հետո: Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնում սկսվեցին չդադարող զանգերը: Խուճապ էր, ուզում էին իմանալ՝ ինչ է կատարվում:

Արտակարգ դեպքեր չգրանցվեցին, զանգերը հիմնականում կենցաղային էին: Վերելակներում, մետրոյում մարդիկ էին մնացել: ԱԻՆ-ի աշխատակիցներն իրենք էլ հայտնվեցին անջատված լուսացույցերից առաջացած խցանումներում: օպերատիվ խմբեր մեկնեցին նաև մետրոյի կայարաններ: Շարժակազմերից մի քանիսը մնացել եին թունելներում: Փրկարարները սկսեցին տարհանել մարդկանց: 

Բոլոր ուղեւորները տարհանվեցին ու քանի որ հոսանքի ընդհատման պատճառով Մետրոպոլիտենի էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել էր: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, Մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվեց: 

Փողոցներում հատարած խցանումներ էին: հոսանքազրկումների հետեւանքով խաչմերուկներում չէին գործում լուսացույցները: Ճանապարհային ոստիկանությունից հատնեցին՝ լուսացույցների խնդիրներ կան ամբողջ հանրապետությունում: Առաջին արձագանքներից էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը: 

Երբ սկսվեց համատարած հոսանքազրկումը, սկսվեց նաև առաջին անհանգստությունը, իսկ ապահովված է Մեծամորի ատոմակայանի անվտանգ աշխատանքը: Ատոմակայնի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, հայտնեց, որ ատոմակայանի վրա Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարները հետևանք չեն ունենա: Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, նորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել:

«Զվարթնոց» օդանավակայանից նույնպես եկան լավ լուրեր: էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կես ժամ են խաթել օդանավակայանի աշխատանքը: Միացվել են ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրները, օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: Հոսանքազրկումը չի ազդել նաեւ բանկակային համակարգի բնականոն աշխատանքի վրա: 

Մի քանի ժամ հետո էլեկտրաէներգիան հանրապետությում աստիճանաբար սկսեց վերականգնվել: Այդ ընթացքում առաջին արձագանքները համացանցում էին: Հիշեցին առաջին նախագհին, անլույս ինսունականները: