Array ( [mr_id] => 84614 [mr_node] => 75305 [mr_media] => 75665 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75665 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75665.jpg [media_name] => hosanq.jpg9898.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 19:46:23 )
Facebook Instagram Youtube
Ո՞րն էր վթարի պատճառն ու ինչո՞վ էր պայմանավորված մասշտաբային կոլապսը
էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարն ամենախոշորն է վերջին 6 տարում։

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարն ամենախոշորն էր վերջին 6 տարում: Երկրի էներագամատակարարման հիմնական բեռը կրող երկու խոշոր էներգաարտադրող կառույցները անջատվեցին համակարգից: 

Էներգամատակարարման համարագում մնացել էին հիմնականում ՀԷԿ-երը: Ատոմակայանը համակարգից անջատվել էր դեռ 1 ու կես ամիս առաջ: 

Տատանումների ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Ամենահավական վարկածն ըստ փոխնախարարի՝ Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած տատանումներն են: Երևանի էներգահամակարգը սինխրոն կապված է իրանականին:

Հայաստանի էներգետիկները դիմել են Վրաստանի գործընկերներին հավելյալ էներգամատակարարման համար: ՀակոբԸստ Վարդանյանը տեղեկացրեց, որ ՝ Լոռին և Տավուշը էլեկտրաէներգիայի մի մասը այժմ ստանում է Վրաստանից: 

Փոխնախարարի խոսքով՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկում և Երևան ՋԷԿ-ում վերականգնողական աշխատանքներ են կատարվում։ Վարդանյանը վստահեցրեց՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կբացահայտի դեպքի պատճառներն ու մեղվորներին: