Facebook Instagram Youtube
Բուռն քննարկում ԱԺ-ում, թեման՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքն է
Կառավարությունն առաջարկում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել։ ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է սահմանել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի տարիքային շեմ՝ 30 տարեկան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդեցին, որ այդ կարգավորումները պետք է թողնել կառավարությանը: Նաիրա Զոհրաբյանի համար այս պնդումը անընդունելի էր: 

Այս քննարկումների ֆոնին Էդմոն Մարուքյանը նկատեց, որ տարածաշրջանում իրավիճակը օր օրի փոփոխվում է, սակայն Հայաստանի Խորհրդարանը քննարկում է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի տարիքային շեմի եւ ստաժի հարց:

Այս քննարկումներից հետո օրինագիծը դրվեց քվեարկության եւ 21 դեմ, 72 կողմ և ձեռնպահ ձայներով օրինագիծը ընդունվեց: Դեմ էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: