Array ( [mr_id] => 84608 [mr_node] => 75309 [mr_media] => 75668 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75668 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75668.jpg [media_name] => mhm0130853.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 19:59:34 )
Facebook Instagram Youtube
Բախումներ Քոչարյանի աջակիցների և ոստիկանության միջև՝ կան բերման ենթարկվածներ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում, հետո շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանց նպատակն էր բողոքը հասցնել այդ պահին կառավարությունում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ։ 

Բողոքի ցույցի մասնակիցները որոշեցին քայլել դեպի Հյուսիսային պողոտա: Քայլերթ ուղեկցվում էր իրավապահների հետ ընհարումներով:

Ինչ որ պահի վեճը թեժացավ: Ոստիկանությունը բերման ենթարկեց 6 ցուցարարի:

Բերման ենթարկվածներին ազատելու կոչերով ցուցարարները քայլեցին դեպի ոստիկանության կենտրոնական բաժին: Մի քանի ժամ անց նրանց ազատ արձակեցին:

Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանից արդեն 13 օր պատասխանի են սպասում Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ: Փաստաբանը սա որակեց մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Հայկ Ալումյանի գնահատմամբ, առաջին ատյանի դատարանը միջնորդությունը պետք է քններ հունիսի 28-ին կամ գոնե կայաղներ որոշում այն չքննելու մասին: Գործն էլ, ըստ պաշտպանի հիմա պետք է լիներ ոչ թե Վերաքննիչ, այլ՝ ատաջին ատյանի դատարանում: 

Փաստաբան Ալումյանը նշեց նաև որ լրանում է Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու ժամանակը։