Array ( [mr_id] => 84612 [mr_node] => 75310 [mr_media] => 75669 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75669 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75669.jpg [media_name] => Nairi Varchapet Tusk.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 20:02:14 )
Facebook Instagram Youtube
Դոնալդ Տուսկ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին դիմավորեց Կառավարության շենքի մուտքի մոտ: 

Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի բանակցությունը տևեց մեկ ժամից ավելի: Հայաստանի վարչապետը հայտնեց, որ անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ջանքերին:

Վարչապետ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը կարևորել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի՝ եվրոպական երկրների՝ շուտափույթ վավերացնելու կարևորությունը: Հայաստանի վարչապետն ու Եվրոպայի խորհրդի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ղարաբաղյան հիմնահարցին: 

Դոնլադ Տուսկը նշել է, որ կիսում է Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Ըստ եվրապաշտոնյայի՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու խաղաղության, իրական բանակցությունների համար նպաստավոր միջավայրը: 

Դոնալդ Տուսկը հայտնեց, որ Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է այս տարվա համար օժանդակությունը Հայաստանին: Այդ միջոցներն, ըստ Տուսկի՝ գերակա ծրագրերի իրականացման համար են: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

Դոնալդ Տուսկը կայցելի նաև Սևանա լիճ: Եվրոպայի խորհրդի նախագահը հայտնեց, որ Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը: