Array ( [mr_id] => 84618 [mr_node] => 75312 [mr_media] => 75624 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75624 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75624.jpeg [media_name] => 1562508674-6175.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 11:45:14 )
Facebook Instagram Youtube
Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ ԱԳՆ-ում բացվել է սգո մատյան
Բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և պարզապես դեսպան Կիրակոսյանի կյանքին և գործունեությանը ծանոթ մարդիկ թղթին են հանձնել իրենց հուշերն ու ցավակցությունները:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանի մահվան առիթով արտաքին գործերի նախարարությունում բացվել է սգո մատյան: Այցելուների հոսքն օրվա ընթացքում չի դադարել: Բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և պարզապես դեսպան Կիրակոսյանի կյանքին և գործունեությանը ծանոթ մարդիկ թղթին են հանձնել իրենց հուշերն ու ցավակցությունները: 

Գործընկերները շեշտում են, Արման Կիրակոսյանի ներդրումը հայկական դիվանագիտական առաքելություններում անգնահատելի է: 

Արման Կիրակոսյանի ներդրումը մեծ է նաև որպես պատմաբան և ցեղասպանագետ: Տասնյակ աշխատություններ ցեղասպանության միջազգային ճանաչման և հայկական հարցի մասին թարգմանվել են մի քանի լեզուներով: Արտաքին գործերի փոխնախարարի խոսքով դիվանագիտական լավագույն հատկանիշներն իր մեջ ամփոփող դեսպանից նոր սերունդը պետք է առաջին հերթին սովորի խորաթափանցությունը: 

Այցելուների թվում էին Հայաստանում իրենց առաքելությունը կատարող դեսպաններ, ովքեր հատկապես կարևորեցին դեսպան Կիրակոսյանի ներդրումը միջազգային դիվանագիտական առաքելություններում: 

Աշխարհի տարբեր անկյուններում դիվանագիտական համայնքը հիշում և գնահատում է դեսպան Արման Կիրակոսյանի գործունեությունը: