Array ( [mr_id] => 84628 [mr_node] => 75322 [mr_media] => 75678 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75678 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75678.jpg [media_name] => 66582642_1637915713006639_8956924777050669056_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 12:38:39 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գրքի շնորհանդեսը
Նարեկ Մալյանը 10 տարի տևած ուսումնասիրություններից հետո, որոշեց գիրք գրել: Լեդի Դիանայի մահվան հանգամանքներն ու մամուլի լուսաբանումները մանրակրկիտ հետազոտելուց հետո գրեց իր 3-րդ գիրքը:

Դեն Բրաունի ոճի պես դինամիկ ու դետեկտիվ ժանրին հատուկ արագությամբ, Նարեկ Մալյաների «Սրտերի թագուհին» պատմում է 90-ականների վերջին աշխարհը ցնցած ավտովթարի մասին: Դա այն վթարն էր, որի ժամանակ ծանր վնասվածքից մահացավ Ուելսի Արաքայադուստրը՝ սրտերի թագուհին:
լայֆ շնորհանդեսից

Նարեկ Մալյանը 10 տարի տևած ուսումնասիրություններից հետո, որոշեց գիրք գրել: Լեդի Դիանայի մահվան հանգամանքներն ու մամուլի լուսաբանումները մանրակրկիտ հետազոտելուց հետո գրեց իր 3-րդ գիրքը: 

Մեկ շնչով, ինչպես նախկին երկու գրքերը, Նազենի Հովհաննիսյանը գիրքը մեկ օրում է կարդացել: Մալյանի ձեռագրում կարևորում է տեքստի արագությունը, նման է սոցկայքերում լուրեր կարդալու արագությանը:

Նարեկ Մալյանի գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը նշում է, որ Մալյանի գրական ոճն ու պատմությունները ներկայացնելու դինամիկան կհետաքրքրի նաև արտասահմանյան ընթերցողներին:

Մալյանի Սրտերի թագուհին այս տարի կներկայացվի Լոնդոնի և Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսներին: «Սրտերի թագուհու» հեղինակը հիմա երկու գրքի վրա է աշխատում: Ընթերցողներին խոստանում է. շատ չեն ուշանա: