Array ( [mr_id] => 84637 [mr_node] => 75323 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Ինչն էր Էներգետիկ կոլապսի առաջացման պատճառը՝ վարչապետը հանձարարել է պարզել
Հունվարի 1-ին կենսթաշակները կբարձրանան 10 տոկոս: Վարչապետը դրական տեղաշարժ է նկատում զբոսաշրջության ոլորտում:

Ազգային անվտանգության տնօրենը հանձնարարել է նյութեր նախապատրաստել հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների մասով: ԱԱԾ-ն պետք է պարզի էներգետիկ համակարգի խափանման պատճառները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար:

Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որ Իրանի ու Վրաստանի գործընկերները օպերատիվ աջակցություն են ցուցաբերել՝ էներգետիկ համակարգը երկարատեւ կոլապսից զերծ պահելու համար:

Կառավարության նիստում անդրադարձ եղավ նաեվ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարին: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ Հայաստանում ավտովթարների պատճառներից մեկը ճանապարհների վատ լուսավորությունն է և տեխզննության ձեւական կարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վարչապետը հայտնեց, որ միանգամից մեկ ծրագրի շրջանակում կլուծվի 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության պարրտավորությունն արձանագրված է: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ

Զբոսաշրջության ոլորտում այս տարի զարգացում կա: Նիկոլ Փաշինյանի տվյալով՝ առաջին 6 ամիսում Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: