Array ( [mr_id] => 84638 [mr_node] => 75331 [mr_media] => 75685 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75685 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75685.jpg [media_name] => Ani Kipros copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 17:36:55 )
Facebook Instagram Youtube
Թուրք-կիպրոսյան սրացում` ինչ սադրիչ գործողությունների է գնում էրդողանը
Մեզ մեր ճանապարհից ոչինչ չի շեղի՝ ասել է Էրդողանը:

Կիպրոսից արևելք թուրքական երկրորդ հորատող նավի հայտնվելը սրել է կոնֆլիկտը, որը սկսվել էր մեկ ամիս առաջ՝ նույն տարածք առաջին նավի ժամանումով: Կիպրոսի հյուսիս-արևելքում բացառիկ տնտեսական գոտու տարածքում, որտեղ բնական գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել, Թուրքիայի հորատումներն անօրինական են, պնդում են Եվրամիությունը և Հունաստանը: Թուրքիան համաձայն չէ և նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքները ոչինչ չեն փոխում:

Թուրքիայի նախագահը Հունաստանին և Կիպրոսին մեղադրել է երկար տարիներ արևելյան միջերկրածովյանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Էրդողանն անցել է նաև իրեն բնորոշ ձևակերպումների և Հունաստանին անվանել Եվրամիության երես առած երեխա: Սրան պատասխանել է Հունաստանի արտգործնախարարը՝ ասելով, որ Թուրքիան պետք է դադարի անկարգ երեխա լինել:

Հայաստանի արտգործնախարարությունը ևս անդրադարձել է այս իրավիճակին՝ հայտարարելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի կայունությունը:

Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիայի դեմ խիստ միջոցներ ձեռնարկել: Թուրքական երկրորդ նավը հարմարեցնում է տեխնիկան՝ նոր հորատումները սկսելու համար: