Array ( [mr_id] => 84648 [mr_node] => 75334 [mr_media] => 75688 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75688 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75688.jpg [media_name] => Zoro Datavorneri Joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 12:08:39 )
Facebook Instagram Youtube
Առաջին ատյանի 11 դատավորներից պետք է ընտրվեն ԲԴԽ անդամներ
Գլխավոր խնդիրն այն է, թե Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ քանի անդամ պետք է ընտրի: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը 9-ը ամիս առաջ հրաժարվել է ԲԴԽ անդամի պաշտոնից, սակայն հիմա հայտարարում է, որ իրավիճակ է փոխվել եւ ինքը պատրաստվում է ստանձնել այդ պաշտոնը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում փակ դռների հետեւում դատավորները քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը պետք է առաջին ատյանի 11 դատավորներից ընտրի ԲԴԽ անդմաների: 

Գլխավոր խնդիրն այն է, թե Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ քանի անդամ պետք է ընտրի: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը 9-ը ամիս առաջ հրաժարվել է ԲԴԽ անդամի պաշտոնից, սակայն հիմա հայտարարում է, որ իրավիճակ է փոխվել եւ ինքը պատրաստվում է ստանձնել այդ պաշտոնը:

Նախշուն Տավարացյանը պաշտոնը ստանձնելու համար պետք է դատավորների ընդհանուր ժողովում երդում տա, սակայն նա երդում չի տվել: ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո գումարվել է միայն մեկ նիստ, որին չի մասնակցել, որովհետև արձակուրդում է եղել և այս նիստին եկել է երդում տալու համար: 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Նախշուն Տավարացյանի շուրջ առաջացած խնդրին օրենսդրական կարգավորում չկա, սակայն իրավիճակը պետք է լուծում ստանա։ 

Դատավորների ընդհանուր ժողովը, եթե Նախշուն Տավարացյանին թույլ տա երդվելու, ապա կընտրի եւս երկու ԲԴԽ անդամ: Եթե արգելի երդում տալ, ապա ստիպված պետք է լինի ԲԴԽ 3 թափուր հաստիքի համար թեկնածու ընտրել: