Array ( [mr_id] => 84650 [mr_node] => 75336 [mr_media] => 75651 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75651 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75651.jpg [media_name] => masnagetnery-sevana-ltchum-tir-n130028-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 14:58:29 )
Facebook Instagram Youtube
Սևանում լողալ խորհուրդ չի տրվում
Կապտականաչ գույնի պատճառը ցիանոբակտերն է։

Լաբորատոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սեւանի կապտականաչավուն երանգն առտաջացել է ցիանոբակտերի՝ կապտականաչ ջրիմուռների պատճառով: Դրանք վտանգավոր են կենդանիների և մարդկանց համար, քանի որ արտադրում են թույներ: Ծաղկած ջուրը խմելու, դրանում լողալու կամ կուլ տալու դեպքում կարող է առաջանալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ալերգիկ ռեակցիաներ: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Խորհուրդ է տրվում այն տարածքներում, որտեղ կան կանաչավուն ջրիմուռներ չլողալ, ջուրը չմտնել: Նման ջրիմուռներ կան Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերում, բայց ջրիմուռները կենդանի օրգանիզմ են, կարող են տեղաշարժվել: