Array ( [mr_id] => 84652 [mr_node] => 75338 [mr_media] => 60810 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 60810 [media_album] => 7 [media_path] => media/2016/03/60810.jpg [media_name] => arm142916446444.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-03-30 17:42:33 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. Կարգելվի Բաքվին վաճառել զենքեր, որոնցով կարելի է խոցել քաղաքացիական օդանավեր
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան որոշակի պաշտպանական զինտեխնիկայի փոխանցումը Բաքվին:

 Առաջարկում մասնավորապես նշվում է, որ այդ տեխնիկան կարող է օգտագործվել Ստեփանակերտի օդակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայներով: Արցախի արտգործնախարարությունը ողջունել է փոփոխության ընդունումն ու կարևորել հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված այս քայլը: