Array ( [mr_id] => 84653 [mr_node] => 75339 [mr_media] => 75690 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75690 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75690.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 12:16:59 )
Facebook Instagram Youtube
Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հարուցվել է հետմահու քրեական գործ
Գործը հարուցվել է խոշտանգումներ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սեռական բնույթի գործողությունների դրդում հոդվածներով:

Մոսկվայում հետմահու քրեական գործ է հարուցվել անցյալ տարի սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ: Նրա սպանության մեջ մեղադրվում են Խաչատուրյանի երեք դուստրերը: Գործը հարուցվել է խոշտանգումներ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սեռական բնույթի գործողությունների դրդում հոդվածներով: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին Խաչատուրյան քույրերի ցուցմունքների մանրամասները, որտեղ նրանք ներկայացնում են հոր կողմից գործադրված բռնությունների մանրամասները: Հենց դա էլ, ըստ աղջիկների, սպանության դրդապատճառն էր: