Array ( [mr_id] => 84660 [mr_node] => 75345 [mr_media] => 75693 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75693 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75693.jpg [media_name] => 13808_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:01:22 )
Facebook Instagram Youtube
Ո՞րն էր երկրում էներգետիկ կոլապսի պատճառը
Երևանը սկսում է նոր էլեկտրակայանի շինարարություն: 250 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանը կփոխարինի Հրազդան ՋԷԿ-ին:

250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով էլեկտրակայանը կկառուցվի Երևանի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ: 250 մլն դոլարանոց ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ էլեկտրակայանը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որի արտադրած էլեկրաէներգիան համեմատաբար թանկ է: Նոր կայանի արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժան կլինի՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար: 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանրապետությունում ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալի քանի տոկոսն է արտադրելու նոր էլեկտրակայանը:

Կայանը կառուցելու համար կպահանջվի մոտ 2 տարի: Շինարարական աշխատանքներում կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ընթացքում կստեղծվի 230 աշխատատեղ: Նոր արտադրող հզորությունը կօգտագործվի Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրում: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն անդրադարձավ մի քանի օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տևել: Վթարի առաջացման պատճառները կհստակեցվեն մեկ ամսվա ընթացքում՝ իրավապահ մարմինների հետ համագործակությամբ: