Array ( [mr_id] => 84679 [mr_node] => 75347 [mr_media] => 75697 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75697 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75697.jpg [media_name] => donald-tusk.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:16:16 )
Facebook Instagram Youtube
Ստեփանակերտ արձագանքել է Տուսկի հայտարարություններին՝ ինչու է դժգոհ Արցախը
Արցախում ողջունել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրինագիծը: Առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցն անհետաձգելի է:

Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկը, ըստ էության, հրաժեշտի այցով էր Հարավային Կովկասում: Բաքվում և Երևանում նրա արած հայտարարությունները դժգոհությամբ են ընդունել Ստեփանակերտում: 

Փոխարենը, Վաշինգտոնից ոչ այնքան հաճելի ուղերձներ ստացավ Բաքուն: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը: Դրանով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Իսկ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Խոսքը վերաբերում է շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու գործարկմանը:

Հայկական կողմերը նման մեխանիզմների անհրաժեշտության մասին վաղուց են խոսում: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է թեման շրջանցել՝ խուսափելով հատկապես առաջնագծում վերահսկողության ցանկացած տարբերակից: Հուլիսի 11-ին էլ ադրբեջանական կողմը դիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքերը: Արդեն հերթական անգամ:

Այս ամենի հաշվարկով էլ՝ Ստեփանակերտում թերացումների համար Բաքվին հակազդելու միջնորդների գործիքակազբը անբավարար են համարում, առաջնագծում հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցը՝ անհետաձգելի: