Array ( [mr_id] => 84664 [mr_node] => 75348 [mr_media] => 74463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74463 [media_album] => 10 [media_path] => media/2019/05/74463.jpg [media_name] => 46.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-03 11:31:39 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափի թմրանյութերի շրջանառություն
Հայաստանի 2 քաղաքացի հայ-իրանական սահմանով տեղափոխել են մոտ 1 կիլոգրամ մետամֆետամին: 3 անձի մեղադրանք է առաջադրվել:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր: Հայաստանի 2 քաղաքացի հայ-իրանական սահմանով տեղափոխել են մոտ 1 կիլոգրամ մետամֆետամին, որի մեկ գրամն արժի 100-120 հազար դրամ: Այն հայտնաբերել են Կապան քաղաքում` մեքենայով տեղափոխելիս: Ապօրինի շրջանառության մեկ այլ դեպք էլ եղել է ԱՄՆ փոստային առաքման միջոցով: Մի խումբ անձինք մաքսանենգ ճանապարհով Հայաստան են տեղափոխել Էքստազի տեսակի 148 դեղահաբ, որի գինը հասնում է 1.5 միլիոն դրամի: Դեղահաբերը ստանալուց հետո նշված անձինք կալանավորվել են: 3 անձի մեղադրանք է առաջադրվել: