Array ( [mr_id] => 84663 [mr_node] => 75349 [mr_media] => 75698 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75698 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75698.jpg [media_name] => Manu Nerdrumayin Hushagir copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:26:34 )
Facebook Instagram Youtube
Այլընտրանքային էներգետիկա՝ արաբական ներդրմամբ
Արաբական «Մասդար» ընկերության հետ կիրականացվի այլընտրանքային էներգետիկ մեծ նախագիծ:

Հայաստանի Պետական հետաքրքրությունների ֆոնդն ու արաբական «Մասդար»-ը ստորագրությամբ հաստատեցին՝ սկսում են նոր համատեղ մեծ այլընտրանքային էներգետիկ նախագիծ: Ընդհանուր առմամբ կլինի հինգ հարյուր միլիոն դրամի ներդրում: 

Արաբական կողմն արդեն գիտի, թե հատկապես վերականգնվող էներգետիկ կայաններն, ինչ տեսակի կլինեն: Գլխավորն արևային կայաններն են, բայց կլինեն նաև հողմային ու լողացող: 

Արաբական «Մասդար» ընկերությունն Էմիրություններում ու ամբողջ աշխարհում մաքուր էներգիայի ստացման ոլորտում մեծ փորձ, տեխնիկական հնարավորություններ ու առաջատար դիրք ունի։ Ընկերությունն աշխատում է աշխարհի 25 երկրներում: Հայկական կողմին առաջարկել է ամենամրցունակ գինը՝ մեկ կիլովատժամի համար՝ 2.99 ցենտ, այս պահին հայաստում գործում է 4 ցենտ սակագինը: 

Դեռ 2010-ին Հայաստանը պարտավորվել է, որ իր իր էներգետիկ պաշարների 26 տոկոսը պետք է լինի վերականգնվող էներգիան: Հայաստանի արևային քարտեզն արդեն պատրաստ է: Նոր ուսումնասիրություններ կլինեն նաև հողմային էներգիայի հնարավորությունները հասկանալու համար: Արաբական «Մասդար» ընկերության տեխնիկական թիմն արդեն հաջորդ շաբաթ կլինի այստեղ՝ ուսումնասիրելու այն տարածքները, որտեղ կկառուցվեն կայանները: