Array ( [mr_id] => 84665 [mr_node] => 75350 [mr_media] => 75699 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75699 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75699.jpg [media_name] => Ani Mnacakanyan - Copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:46:41 )
Facebook Instagram Youtube
Մնացականյան. Թուրքիան Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է
Արտգործնախարար Մնացականյանն այս ձևակերպմամբ՝ Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում ներկայացնում է Հայաստանի մտահոգությունները:

Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասը: Երևանը կարևորում է, որ Եվրամիությունը 28 տարի շարունակ Հայաստանի անվտանգության հիմնասյուներից մեկն է հենց ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։

Գործընկերներին հեշտ չէր ներկայացնել, որ այս ամենը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքակության հետ, ընգդծեց արտգործնախարարը:

Մնացականյանը հույս հայտնեց, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ: