Array ( [mr_id] => 84678 [mr_node] => 75351 [mr_media] => 75696 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75696 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75696.jpg [media_name] => Ani Luys Bazmabnakaranneri Masin Orenq copy - Copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:15:29 )
Facebook Instagram Youtube
Երևանում բնակելի շենքերի համատիրությունների ռեստարտ. ինչ օրինագիծ է մշակել «Լույս» խմբակցությունը
Հենց այսպես է ավագանու «Լույս» խնբակցությունը նախատեսում սկսել բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումը: Դրա համար օրենքի նոր նախագիծ են մշակել և քննարկումների շարք սկսել ավագանում, խորհրդարանում, արդարադատության նախարարության և համայնատիրությունների հետ:

Ըստ օրենքի նախագծի՝ նախատեսվում է նոր համատիրությունների կազմում՝ բնակիչների մասնակցությամբ, շենքերի փաստաթղթավորում՝ դրանք պետք է անձնագրեր ունենան, մասնավոր կառավարիչների ներգրավում, որոնք շենքի կառավարումը կդիտարկեն որպես բիզնես ծրագիր և օրենքով նրանց միջև մրցակցություն կապահովվի: 

Այս ամենը նախաձեռնել են, քանի որ հիմա կա երկու օրենք, բայց դրանք մեռած են, արդյունավետ չեն գործում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների, բնակիչների և համատիրությունների միջև անվստահության: 

Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են, որ այս քննարկումներին մասնակցեն նաև մարզային քաղաքների ներկայացուցիչները, քանի որ օրենքը տարածվելու է Հայաստանի բոլոր քաղաքների վրա: