Array ( [mr_id] => 84675 [mr_node] => 75352 [mr_media] => 75700 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75700 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75700.jpg [media_name] => Ani Pr. VivaCell copy - Copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:58:39 )
Facebook Instagram Youtube
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Ֆուլերի շնորհիվ Տեր-Սահակյանները Ծովինար գյուղում նոր տուն կունենան
Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են համակարգված աշխատել հանրապետության բոլոր մարզերում, գտնել և օգնել շահառու ընտանիքներին:

Ծովինար գյուղում` Տեր-Սահակյանների տան բակում բահերի աշխատանքը չի դադարում: Բազմանդամ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական ընկԵրությունների համագործակցության շնորհիվ կունենա վերանորոգված և ընդարձակ տուն: 

Շինարարական աշխատանքներին մասնակցում էին Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ռալֆ Յիրիկյանն ասում է` բոլոր ընտանիքները տարբեր են, բայց աշխատասիրությունն ու լավատեսությունը նրանց միավորող ընդհանուր հատկանիշներն են: 

Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են համակարգված աշխատել հանրապետության բոլոր մարզերում, գտնել և օգնել շահառու ընտանիքներին: Կամավորների օգնությամբ տարիներ շարունակ կառուցվել է ավելի քան 100 տուն: Աշոտ Եղիազարյանի խոսքով` ՎիվասելՄՏՍ-ի հետ համագործակցության ընթացքում լուծվում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: 

Կամավորներն ու ընտանիքի անդամները միասնական ջանքերով տան շինարարությունը կավարտեն մինչև տարեվերջ: