Array ( [mr_id] => 84674 [mr_node] => 75354 [mr_media] => 75703 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75703 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75703.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 19:00:43 )
Facebook Instagram Youtube
«Բիլայն»-ն ու «Թումո»-ն մասնագիտական նոր փորձ ու գիտելիք են փոխանցել 100 երիտասարդի
Ընդհանուր առմամբ՝ գործնական նախագծերը եռաչափ մոդելավորման, վեբ ծրագրավորման, մեքենայական ուսուցման ուղղություններով են:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները գործնական նոր նախագծերի արդյունքները ներկայացնում են ցուցահանդեսում: Այս աշխատանքները Բիլայնի և Թումոյի միջև գարնանը սկսված գործակցության առաջին արդյունքներն են: 

Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցի ուսանողները ստեղծել են գեներատիվ մոդել: Գիտությունների թեկնածու Աշիշ Մոհիտեի աշխատանոցում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ: Հայրենիք ժամանած Հայգ Արմենի և Սքոթ Նազարյանի ուսանողներն էլ վիրտուալ իրականությունում ընթրիքի համար միջավայր են ստեղծել: Ընդհանուր առմամբ՝ գործնական նախագծերը եռաչափ մոդելավորման, վեբ ծրագրավորման, մեքենայական ուսուցման ուղղություններով են: 

Բիլայնի և Թումո կենտրոնի գործակցությամբ, տեսական գիտելիքներով և գործնական աշխատանքով խորացված հմտություններ են ձեռք բերել 100 թումոցիներ: